ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան 9500 ավիահարված է հասցրել ԻՊ-ի ուղղությամբ Սիրիայում և Իրաքում
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավելի քան 9500 ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ Սիրիայում և Իրաքում:
«Կոալիցիայի 12 անդամները 9500 ավիահարված են հասցրել, որոնից 630-ը` Էր-Ռամադիի ազատագրման ժամանակ իրաքյան անվտանգության զորքերին աջակցելիս», - Gazeta.ru-ի փոխանցմամբ` ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Կոալիցիայի հարվածների արդյունքում շարքից հանվել է 3450 մեքենա և տանկ, ավելի քան 1120 հրետանային դիրքեր, 1170 նավթային ենթակառուցվածքներ: Ոչնչացվել է ԻՊ-ի 13 500 մարդական դիրքեր, այդ թվում զինյալների վերապատրաստման 39 ճամբար:










