Մալայզիայում ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ-ի աջակից է ձերբակալվել
Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրում ահաբեկչություն նախապատրաստող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինի, հաղորդում է gazeta.ru-ն։
28-ամյա կասկածյալը ձերբակալվել է Կուալա Լումպուրի մետրոյի կայարաններից մեկում։
Տեղի իշխանությունների նախնական տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածն արդեն խոստովանել է, որ Մալայզիայում ահաբեկչական հարձակում էր պատրաստվում իրականացնել՝ Սիրիայում ԻՊ-ի մեկ այլ անդամից հանձնարարություն ստանալուց հետո։
Ջակարտայում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետևանքով 17 մարդ է մահացել: «Իսլամական պետությունը» պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որում ստանձնել է Ինդոնեզիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների պատասխանատվությունը։










