Թենեսի նահանգից զույգը հաստատել է, որ շահել է Powerball-ի ռեկորդային ջեքփոթի մի մասը (լուսանկարներ)
ԱՄՆ Թենեսի նահանգից ամուսնական զույգն առաջինն է հաստատել, որ շահել է Powerball վիճակախաղի ռեկորդային ջեքփոթի՝ մոտ 1.6 մլրդ դոլարի մի մասը։ Բաղձալի տոմսը ստուգել են խաղի կազմակերպիչները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հաղորդվում է, որ հաջողակներն են դարձել Ջոն և Լիզա Ռոբինսոնները՝ Մաքֆորդ փոքր քաղաքից: Ընտանիքի հայրը պատմել է, որ շահող տոմսը գնել է իրենց տան մոտ գտնվող խանութից: Նա գնել է ընդամենը 4 տոմս` իր, կնոջ և 2 երեխաների համար:
«Դա պարզապես անհավանական է: Երբ հայտարարեցին արդյունքները, ես ուրախությունից սկսեցի բղավել և գոռալ»,- պատմել է Ռոբինսոնը, ով աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Ընտանիքին, սակայն, բաժին կհասնի միայն ամբողջ գումարի 1/3-ը` մոտ 530 մլն դոլար, քանի որ ևս 2 տոմս շահող է հայտարարվել։ Մյուս տոմսերը վաճառվել են Լոս Անջելես և Ֆլորիդա նահանգներում:
Երեկ բրիտանական The Daily Mail պարբերականը պարզել էր, որ հանրահայտ Powerball վիճակախաղի 1.6 մլրդ դոլարանոց ջեքփոթի 3 հաղթողներից մեկը Կալիֆոռնիայում բնակվող 62-ամյա մի կին է, ով ունի 7 երեխա:

















