Օբաման շնորհավորել է Մեքսիկայի նախագահին` հայտնի նարկոբարոն «Թզուկին» բռնելու կապակցությամբ

09:42 • 16.01.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Փենյա Նյետոյին` նարկոբարոն Խոակին Գուսմանին՝ «Թզուկ» մականունով, ձերբակալելու կապակցությամբ, գրում է Газета-ն:

 

Երկու պետությունների նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են նաև անվտանգության և տնտեսական ոլորտներին առնչվող հարցեր։


Նախագահներն ընդգծել են Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման մեթոդների կարևորությունը, հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

 

Հիշեցնենք, որ նարկոբարոնի ձերբակալության մասին Մեքսիկայի նախագահը հայտնել էր նախորդ շաբաթ: Ավելի ուշ պարզվել էր, որ նրան կարտահանձնեն ԱՄՆ։
 

«Թզուկին» հաջողվել է բռնել Սինալոա նահանգի Լոս Մոչիս քաղաքում իրականացված հատուկ գործողության արդյունքում։ Նարկոբարոնն իրավապահների ձեռքում է հայտնվում 1993 թվականից ի վեր երրորդ անգամ: Նա արդեն հասցրել է երկու անգամ փախչել բանտից: Այժմ նրան տեղավորել են հատուկ ռեժիմի «Ալտիպլանո» բանտում, Մեքսիկայի իշխանությունները խոստանում են, որ նա այլևս չի փախչի։

Օբաման շնորհավորել է Մեքսիկայի նախագահին` հայտնի նարկոբարոն «Թզուկին» բռնելու կապակցությամբ