ԱՄՆ-ում կրակել են ընտանիքի վրա, մեկամյա երեխան մահացել է
Ամերիկյան Դեյթոն քաղաքի ոստիկանությունը փնտրում է անհայտ անձանց, որոնք մեկամյա երեխայի են գնդակահարել, հաղորդում է ABC News-ը։
Մայրը, հայրը և երեխան զբոսնելիս են եղել իրենց տան մոտակայքում, երբ ավտոմեքենայով նրանց են մոտեցել անհայտ անձինք և կրակել նրանց ուղղությամբ:
Կրակոցների հետևանքով 13 ամսական երեխան մահացել է տեղում, ծնողները վիրավորվել են և տեղափոխվել մոտակա հիվանդանոց, հայտնում է ABC News-ը` տեղի իրավապահներին հղումով:
Հարձակվողներին հաջողվել է թաքնվել: Նրանց դրդապատճառները և ինքնությունը դեռ անհայտ են: Տարվում է քննություն:










