ԱՄՆ Կոնգրեսի շենքում թունավոր նյութի պատճառով 8 մարդ է հոսպիտալացվել

12:22 • 16.01.16

Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքերից մեկից թունավոր նյութի պատճառով 8 մարդ է հոսպիտալացվել։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Longworth House Office Building գրասենյակում` 3 շինություններից մեկում, որն օգտագործվում է Ներկայացուցիչների պալատի կողմից, գրում է Лента-ն:

 

Տուժածները շենքում գտնվող սրճարանի աշխատակիցներն են:

 

Կապար պարունակող ներկերով օդի աղտոտվածությունը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, գիշերային աշխատանքներ կատարելու ժամանակ։ Առավոտյան որոշ աշխատակիցներ բողոքել են վատ ինքնազգացողությունից:

 

Սրճարանը փակ կլինի, քանի դեռ մասնագետները չեն անցկացրել տարածքի ուսումնասիրություն: Այնուհետև կձեռնարկվեն միջոցներ իրավիճակը շտկելու ուղղությամբ։

ԱՄՆ Կոնգրեսի շենքում թունավոր նյութի պատճառով 8 մարդ է հոսպիտալացվել