Սաակաշվիլին ժամանակավորապես փակել է Օդեսա-Կիև ավտոմայրուղին (լուսանկար)

08:55 • 18.01.16

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Օդեսա-Կիև մայրուղում ավտոմեքենաների երկկողմանի երթևեկության ժամանակավոր փակման մասին` եղանակային վատ պայմանների պատճառով, փոխանցում է Газета-ն:
 

Նման որոշում կայացվել է ձյան առատ տեղումների պատճառով, որոնք պատուհասել են Ուկրաինային վերջին օրերի ընթացքում:

 

«Օդեսայի նահանգի ղեկավարի որոշմամբ Օդեսա-Կիև ավտոմայրուղին ժամանակավորապես փակ է երթևեկության համար՝ երկու ուղղությամբ»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:

 

Բացի այդ, Սաակաշվիլին իրավիճակի մասին զեկուցել է Ուկրաինայի նախագահին, ում հանձնարարությամբ Օդեսա է ուղարկվել «Ուկրավտոդոր»-ի նախագահը, և լրացուցիչ մոբիլիզացվում է ձյուն մաքրող տեխնիկան:

 

dumskaya.net

Սաակաշվիլին ժամանակավորապես փակել է Օդեսա-Կիև ավտոմայրուղին (լուսանկար)