Ռուսաստանում առաջարկել են 15-օրյա կալանք սահմանել մուրացկանության համար
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի քաղաքային վարչությունն առաջարկում է մուրացկանությամբ զբաղվողների նկատմամբ մինչև 15 օր ժամկետով վարչական կալանք սահմանել, գրում է meduza.io-ն։
Մոսկվայի ոստիկանության կողմից պատրաստված «մուրացկանության կազմակերպման» մասին օրենքում փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է 100 հազարից մինչև կես միլիոն ռուբլի տուգանք կամ մինչև երկու տարվա ժամկետով ազատազրկում։
Եթե մուրացկանության մեջ ներգրավված են անչափահասներ, կազմակերպիչներին առաջարկվում է ազատազրկել մինչև 10 տարի ժամկետով։
Ոստիկանության օրենքի նախագիծը հունվարի 18-ին ներկայացվել է Մոսկվայի քաղաքային դումայում, որի մասնակիցները որոշել են, որ փաստաթուղթը պահանջում է լրացուցիչ աշխատանք՝ խորհրդարան մտցնելուց առաջ։










