Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից

10:55 • 19.01.16

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբքի պատճառով փակ է Նինոծմինդա-Լարս  ճանապարհահատվածը և դրանից ելնելով փակվել է նաև Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:


ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար:


ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին առայժմ զերծ մնալ նշված ուղղություններով երթևեկելուց:


Վրաստանի տարածքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից