Կուբայից ԱՄՆ են ժամանել առաջին ներգաղթյալները

11:53 • 19.01.16

Կուբայից ներգաղթյալների առաջին խումբը, որոնց մուտքը Միացյալ Նահանգներ նախկինում արգելափակված էր, ժամանել են Մայամի:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, կուբացի ներգաղթյալներն ի սկզբանե Էլ Սալվադորից ժամանել էին Տեխաս, սակայն ավելի ուշ նրանք տեղափոխվել են Մայամի։ Ամերիկյան քաղաքի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ընդունել կուբացի ներգաղթյալներին` իրենց ընտանիքների հետ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի շրջանակում խոստովանել է, որ Կուբայի շրջափակման ծրագիրը ձախողվել է: Նա խոստացել է չեղարկել Կուբայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ու դրանով փոխել կղզի- պետության կյանքը։


 

Կուբայից ԱՄՆ են ժամանել առաջին ներգաղթյալները