Դինքի մահվան տարելիցի օրը Ստամբուլի հայկական դպրոցի պատին հակահայկական գրառում է հայտնվել
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական դպրոցի պատին հակահայկական գրառում է հայտնվել:
Թուրքական T24 կայքը մատնանշում է, որ դեպքը տեղի է ունեցել «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը: Կայքը հիշեցնում է, որ նախորդ տարի էլ Դինքի սպանության օրը հերթական սկանդալն էր տեղի ունեցել, քանի որ թուրք որոշ ոստիկաններ հանրության մեջ հայտնվել էին Դինքին սպանող Օգյուն Սամասթի կրած գլխարկին նման սպիտակ գլխարկով:
Այս անգամ անհայտ անձինք հայկական դպրոցի պատին «ստրուկ հային» են գրել: Քալֆայան դպրոցը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հիմնադրվել է 1866 թվականին Սրբուհի Նշան-Քալֆայանի կողմից:










