«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը դժգոհ է ԵՄ-ում ներգաղթյալների պահման պայմաններից

10:41 • 19.01.16

Եվրոպական որոշ երկրներ ակտիվորեն խոչընդոտում են ներգաղթյալների և փախստականների պահման պայմանների բարելավման ջանքերին, կարծում են «Բժիշկներ առանց սահմանների» բժշկական կազմակերպության ներկայացուցիչները, փոխանցում է BBC-ն:

 

Կազմակերպությունում, մասնավորապես, նշում են հունական Կոս կղզին, որտեղ մինչ օրս չկա ներգաղթյալներին ընդունելու կենտրոն: Ակտիվիստները հայտնում են նաև իտալական կենտրոններում անմարդկային պայմանների մասին:
 

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում վստահեցնում են, որ եվրոպական որոշ երկրների` սահմանները փակելու քաղաքականությունը չի գործում որպես զսպող գործոն, այլ միայն ավելացնում է մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են ոչ ոքի չպատկանող տարածքում:

 

Կազմակերպության հոգեբանները նշել են ներգաղթյալների շրջանում խուճապային հարձակումների մեծ աճի և անդամախեղության փորձերի մասին։

 

 

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը դժգոհ է ԵՄ-ում ներգաղթյալների պահման պայմաններից