Բեյրութում չրերի մեջ քողարկված 100 կգ կոկաին է առգրավվել

15:20 • 19.01.16

Բեյրութի միջազգային օդանավակայանում իրավապահներն առգրավել են 100 կգ կոկաին, որը թաքցված է եղել չրերով լի տուփերի մեջ:

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, դեպքի առնչությամբ ձերբակալվել է 2 մարդ: Սկսվել է հետաքննություն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2 տոննա մրգային չրերը Լիբանան էին ուղարկվել Պերուից։
 

 

Բեյրութում չրերի մեջ քողարկված 100 կգ կոկաին է առգրավվել