ԱՄՆ-ում բենզինի գինը տասը տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 1 դոլարից. ABC News

15:37 • 19.01.16

ԱՄՆ-ում բենզինի գինը նվազել է՝ հասնելով պատմական նվազագույն ցուցանիշին. կիրակի օրը Միչիգան նահանգում վառելիքի մեկ գալոնը (մոտ 3,8 լիտր) արժեցել է ընդամենը 47 ցենտ, հաղորդում է ABC News-ը։

 

Միչիգանը դարձել է առաջին ամերիկյան նահանգը, որտեղ բենզինի գինն իջել է մեկ դոլարից, ինչն ըստ երևույթին ավելի քան տասը տարվա ընթացքում դարձել է նվազագույն ցուցանիշը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում և Կանադայում վառելիքի գների մոնիթորինգով զբաղվող Gasbuddy.com կայքի ավագ վերլուծաբանը։

 

Միչիգան նահանգում գտնվող լցակայանը սկսել է 47 ցենտ պահանջել մեկ գալոն վառելիքի դիմաց՝ քաղաքում գտնվող երեք կայանների միջև գնային պատերազմից հետո։

 

Փորձագետը բենզինի ցածր գները կապել է նաև նավթի գների նվազման հետ։

 

ԱՄՆ-ում բենզինի գինը տասը տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 1 դոլարից. ABC News