ԵՄ-ն ցանկանում է փակել ներգաղթյալների համար Հունաստանի և Մակեդոնիայի միջև սահմանը. Bild
Գերմանիան, Ավստրիան, ինչպես նաև Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաներն աշխատում են ծրագրի վրա, որով նախատեսվում է փախստականների առաջ ամբողջությամբ փակել հունամակեդոնական սահմանը։ Այդ մասին հայտնում է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով Վիեննայում և Բեռլինում գտնվող աղբյուրների։
Թերթը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ավստրիայի կառավարության ղեկավար Վերներ Ֆայմանը հանրության լուրջ ճնշման տակ են գտնվում իրենց երկրներ ներգաղթյալների մեծ հոսքի պատճառով:
Հունաստան փախստականները հասնում են Թուրքիայի տարածքով, Անկարան նկատելի գործողություններ դեռ չի ձեռնարկում իր երկրից այդ հոսքը նվազեցնելու համար, նշում է Bild-ը: Այդ պատճառով սահմանապահի գործառույթը պետք է իրականացնի հենց Հունաստանը։ Մակեդոնիայի հետ այն կփակի իր սահմանը մարտ ամսից սկսած, կարծում են ծրագրի հեղինակները: Այդ դեպքում Աթենքի կառավարությունը կկարողանա Բրյուսելից իր պետական պարտքի հետ կապված արտոնությունների հույս ունենալ, կարծում են ԵՄ-ում։
Bild-ը չի հայտնում, թե որ փուլում են գտնվում ծրագրի աշխատանքները:










