Իրաքում ԻՊ-ի գրոհայինները պատանդ են պահում մոտ 3.500 մարդու. ՄԱԿ

16:13 • 19.01.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի տարածքում պատանդ են պահում մոտ 3,5 հազար մարդու, հիմնականում՝ կանանց և երեխաների։ Այդ մասին ասված է Իրաքի հարցերով ՄԱԿ-ի առաքելության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության համատեղ զեկույցում, գրում է РИА Новости-ն։

 

Առաքելության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության փորձագետների գնահատականներով՝ մոտ 3,5 հազար մարդ «այժմ ԻՊ-ի ստրկության մեջ է»։

 

«Պատանդների մեծ մասը կանայք են և երեխաներ, հիմնականում նրանք եզդիական համայնքներից են, բայց մեծ թիվ են կազմում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների այլ համայնքները»,- ասված է զեկույցում:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականի հունվարից մինչև 2015 թվականի հոկտեմբերն Իրաքում զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 18,8 հազար խաղաղ բնակիչ, ավելի քան 36,2 հազարը ստացել են վնասվածքներ:

 

Իրաքում ԻՊ-ի գրոհայինները պատանդ են պահում մոտ 3.500 մարդու. ՄԱԿ