Մոսկվայի օդանավակայաններում ձնաբքի պատճառով ավելի քան 100 չվերթ է չեղարկվել

12:13 • 19.01.16

Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայանները չեղարկում են չվերթներն ուժեղ ձյան պատճառով, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Առցանց ժամատախտակի տեղեկատվության համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանում երևանյան ժամանակով ժամը 11:40-ի դրությամբ չեղարկվել է ավելի քան 130 չվերթ, 17-ը՝ հետաձգվել։

 

«Դոմոդեդովոյում» չեղարկվել է 6 չվերթ, հետաձգվել՝ 12-ը, ինչպես նաև չեղարկվել է 3 չվերթի ժամանումը, հետաձգվել՝ 13 չվերթի ժամանումը։

 

«Վնուկովոյում» 2 չվերթի ժամանում հետաձգվել է, 1 չվերթ՝ չեղարկվել:

 

Միևնույն ժամանակ, «Ռոսավիացիա» ավիատրանսպորտի դաշնային գործակալությունից հայտնել են, որ ձնաբուքը մեծ ազդեցություն չի գործել Մոսկվայի օդանավակայանների աշխատանքի վրա:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը 28 ավիաչվերթ է չեղարկել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից՝ վատ եղանակի պատճառով։

Մոսկվայի օդանավակայաններում ձնաբքի պատճառով ավելի քան 100 չվերթ է չեղարկվել