Ռուսաստանում ավելանում է խոզի գրիպով հիվանդների թիվը

14:21 • 19.01.16

Ռուսաստանում ավելանում է գրիպով հիվանդացությունների թիվը, որոնց հիմնական մասն А(H1N1) տեսակն է՝ այսպես կոչված՝ խոզի գրիպը, այդ մասին հաղորդել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Վիրուսի բոլոր տեսակների մեջ դեկտեմբերի սկզբին А(H1N1) վիրուսը կազմում էր 4%, դեկտեմբերի 15-ից հետո՝ 7 տոկոս, հունվարի 4-ից հետո այդ թիվը հասել է 24%-ի, հետո՝ 35%-ի, իսկ այժմ կազմում է 42%»,- ասել է նա լրագրողներին:

 

Պաշտոնյայի տվյալներով՝ այդ վիրուսին բնորոշ է ծանր ընթացքը, խոցում է ռիսկային խմբերին, որոնց դեպքում բարդություններ են գրանցվում:

 

«Դա ստիպում է մեր պլանները բավականաչափ արագ իրագործել։ Հունվարի առաջին տասնօրյակի վերջից բոլոր սուբյեկտներում ուժեղացված են սանիտարա-կարանտինային կետերը: Մենք աշխատում ենք տեղեկացնել բնակչությանը»,-ասել է Պոպովան:

 

Նա նաև հավելել է, որ ՌԴ-ում շրջանառվող վարակը չի տարբերվում պատվաստանյութում պարունակվող տեսակից։

«Այսինքն՝ պատվաստանյութը պետք է պաշտպանի, և այն պաշտպանում է»,-ասել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը:

Ռուսաստանում ավելանում է խոզի գրիպով հիվանդների թիվը