Հիտլերի բեղերով գերմանացին հարձակվել է փախստականների վրա

16:39 • 19.01.16

Սվաստիկայի նշանով սաղավարտը գլխին ու Հիտլերի բեղերով գերմանացին հարձակվել է Աֆղանստանից ժամանած 2 փախստականի վրա։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Ալտենբերգ քաղաքի լեռնադահուկային հատվածում: Հաղորդվում է, որ հարձակման ենթարկվածները եղել են 21 և 26 տարեկան:

 

Նշվում է, որ գերմանացին միտումնավոր մոտեցել է այլազգի երիտասարդներին ու նրանցից մեկին հարվածել գլխադիրով: Գերմանացին այնքան է ստորացրել փախստականներին, քանի դեռ այդ ամենին չի միջամտել մի անծանոթ:

 

Նկատողություն ստանալուց հետո, կարգազանցը նացիստական ոճով ձեռքը վեր է բարձրացրել ու փախել դեպքի վայրից: Ներկայում գերմանացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Գերմանիայի տարածքում խստիվ արգելված է նացիստական խորհրդանիշների օգտագործումը։

 

Հիտլերի բեղերով գերմանացին հարձակվել է փախստականների վրա