Սիրիայի հակամարտության լուծումը հեռու է. Գերմանիայի արտգործնախարար
Սիրիայի հակամարտության լուծումը դեռ հեռու է. այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է russian.rt.com-ը։
«Այս պահին մենք հեռու ենք Սիրիայում հակամարտության լուծումից»,-ասել է նախարարը:
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը։
Կառավարական զորքերը փորձում են դիմագրավել բազմաթիվ խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների հարձակումներին:
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցնում Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերին:
Սիրիայի կառավարության խնդրանքով երկրում ավիահարվածներ է հասցնում նաև ռուսական ավիացիան։










