Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում 42 ռուս զինծառայող է մկրտվել

10:48 • 19.01.16

Զինվորական քահանա Իլյան, որն աշխատում է Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում, հայտնել է, որ Մկրտության օրը 42 ռուս զինծառայող է մկրտվել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:


Նրա խոսքով՝ «նրանք ուղղափառ մարտիկներ» են դարձել սեփական ցանկությամբ:

 

Հոգևորականը վստահ է, որ հավատքը ռուս զինվորականների համար, հատկապես նրանց, որոնք ռուսական հողի վրա չեն, պարզապես խոսք չէ:

 

Վրան-եկեղեցու մոտ լոգանքի համար նախատեսաված ջուր է եղել, որում էլ լողացել են զինծառայողները։

Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում 42 ռուս զինծառայող է մկրտվել