Թրամփն իրեն քրիստոնյաների պաշտպան է հռչակել

12:07 • 19.01.16

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել այն քրիստոնյաներին, որոնց հետապնդում են հավատքի համար, տեղեկացնում է Korrespondent.net-ը:

 

«Մենք պաշտպանելու ենք քրիստոնեությունը: Եթե դուք նայեք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, նայեք Սիրիային, ապա այնտեղ, եթե դուք քրիստոնյա եք, ձեր գլուխը կկտրեն: Նայեք տարբեր վայրեր. քրիստոնեությունը պաշարման մեջ է»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Ազատության համալսարանում:

 

Այս համալսարանը հայտնի է որպես ավետարանական քրիստոնյաների «ինտելեկտուալ հենարան»։

 

Ավետարանական քրիստոնյաները կազմում են առաջիկա հանրապետական փրայմերիզների ընտրողների կարևոր մասը։

 

Թրամփը պայքարում է ավետարանական համայնքի ձայների համար այլ պահպանողական թեկնածուների՝ հատկապես Թեդ Քրուզի հետ:
 

Թրամփն իրեն քրիստոնյաների պաշտպան է հռչակել