Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա բացել Սոմալիում. Sabah
Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա բացել Սոմալիում՝ այդ և հարևան աֆրիկյան երկրների զինծառայողներին ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի համար մարզելու նպատակով, հաղորդում է Sabah թերթը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի։
Ռազմաբազան առաջարկվում է տեղակայել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Թուրքիայի և Սոմալիի միջև համաձայնագրի համաձայն՝ 200 թուրք մարզիչներ պետք է առաջին փուլում պատրաստեն և մարզեն 1500 զինվորականների՝ «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման դեմ պայքարի համար:
«Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ- Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ, զինված պայքար է մղում Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ և խոչընդոտում է ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը։










