ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ԻՊ-ին 14 ավիահարված է հասցրել

18:20 • 20.01.16

ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան 14 ավիահարվածներ է հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

 

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հարվածները հիմնականում հասցվել են Էր-Ռամադիի շրջանում:

 

Նշվում է, որ ոչնչացվել են նավթ տեղափոխող երկու բեռնատարներ, ինչպես նաև ԻՊ-ի 3 դիրքեր:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոալիցիան Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի 20 թիրախ էր խոցել:

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ԻՊ-ին 14 ավիահարված է հասցրել