Նորագավիթի ավտոտեխսպասարկման կետում «Mitsubishi Chariot» մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

09:19 • 21.01.16

Հունվարի 20-ին` ժամը 21:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։


Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.49-ին, մարվել՝ 21.53-ին: Ամբողջությամբ ջերմահարվել է ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը (մոտ 54 քմ), հորանում (մոտ 5 քմ տարածքում) այրվել է ավտոմեքենայի յուղ և ներսում կայանված «Mitsubishi Chariot» մակնիշի 26 UU 845 պ/հ (վարորդ Մ.Գ., ծնվ. 1974 թ.) ավտոմեքենան՝ ամբողջությամբ:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Վ.-ը (ծնվ. 1994 թ.), տարբեր աստիճանի այրվածքներով, տեղի ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Նորագավիթի ավտոտեխսպասարկման կետում «Mitsubishi Chariot» մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել