Օբամայի վարչակազմը Պենտագոնին թույլ է տվել ավիահարվածներ հասցնել Աֆղանստանում ԻՊ-ի դիրքերին. The Washington Post
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Պենտագոնին թույլ է տվել ավիահարվածներ հասցնել Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դիրքերին։ Այդ մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական գերատեսչության պաշտոնյաներին:
«Նոր լիազորությունները թույլ են տալիս ԱՄՆ-ին առավել ակտիվ պայքար մղել Աֆղանստանի տարածքում ահաբեկչության դեմ»,- հայտնել է թերթի աղբյուրը։
Նրա խոսքով՝ գրոհայինների դիրքերի ռմբակոծությունների տարածքի ընդլայնման մասին հարցը բարձրացվել է անցած շաբաթ։
Թերթի տվյալներով՝ ներկայում Աֆղանստանի տարածքում «Թալիբան» և ԻՊ խմբավորումները պայքարում են միմյանց, ինչպես նաև՝ կառավարական զորքերի դեմ։










