Ավստրիական իշխանությունները սահմանափակել են փախստականների ընդունման թիվը

09:38 • 21.01.16

Ավստրիան պաշտոնապես սահմանափակել է փախստականների ընդունման թիվը։ 2016-ին երկիրը կարող է ընդունել ապաստան ստանալու դիմում ներկայացրած 37.500 մարդու։ Ընդ որում՝ մինչ 2019 թվականը նրանց թիվը կկազմի ոչ ավել քան 127.500։ Նման որոշում է կայացրել կառավարական կոալիցիան հունվարի 20-ին, փոխանցում է Deutsche Welle-ն:

 

«Մենք չենք կարող ընդունել բոլոր ապաստան ցանկացողներին»,- նշել է երկրի կանցլեր Վերներ Ֆայմանը:

 

Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ 2015-ի իրավիճակը, երբ Ավստրիան ընդունեց մոտ 90.000 մարդ, չպետք է կրկնվի: Քաղաքական գործիչը նշել է, որ նման թվով ներգաղթյալները շատ են ծանրաբեռնում ավստրիացիներին, այդ պատճառով էլ անհրաժեշտ է վերին շեմ սահմանել։
 

 

Ավստրիական իշխանությունները սահմանափակել են փախստականների ընդունման թիվը