Բրազիլիայի հարավում գյուղատնտեսական նշանակության ինքնաթիռն ընկել է աշխատողների տեղափոխող մեքենայի վրա
Բրազիլիայի հարավում գյուղատնտեսական նշանակության ինքնաթիռն ընկել է մեքենայի վրա, որում աշխատավորներ են եղել, գրում է lenta.ru-ն: Հաղորդվում է, որ հինգ աշխատող մահացել է, ևս երեքը ստացել են վնասվածքներ:
Դեպքը տեղի է ունեցել Լոնդրինա քաղաքի մայրուղու վրա: Ինքնաթիռը, որը գյուղատնտեսական նյութեր էր ցանում, հանկարծ սկսել է կորցնել բարձրությունը, ինչից հետո ընկել է ճանապարհով ընթացող մեքենայի վրա:
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև շտապօգնության բրիգադները, բժիշկները հոսպիտալացրել են վիրավորներին: Նրանց վիճակը ծանր է գնահատվում։










