Բրյուսելում Փարիզի ահաբեկչությունների գործով կասկածյալ է ձերբակալվել. լրատվամիջոցներ
Բելգիայի ոստիկանությունը մի շարք խուզարկություններ է իրականացրել Փարիզում կատարված ահաբեկչությունների գործի շրջանակում և ևս մի կասկածյալի է ձերբակալել, հաղորդում է pravda.ru-ն: Ընդհանուր առմամբ, այդ գործով կալանքի տակ է գտնվում տասը մարդ:
Ձերբակալությունների հիմնական մասն իրականացվել է Բրյուսելի Մոլենբեկ թաղամասում։
Առնվազն հինգ մեքենայով ժամանած ոստիկանները փակել են թաղամասի փողոցներից մեկի երթևեկությունը և անվտանգության գոտի են ստեղծել։
Նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած մի շարք պայթյունների և հրաձգության հետևանքով Փարիզում զոհվել է ավելի քան 130 մարդ։










