Դալայ Լաման հոսպիտալացվել է ԱՄՆ-ում
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամա 14-րդը բժշկական հետազոտություն է անցնում ամերիկյան «Մեյո» կլինիկայում, ինչը պայմանավորված է շագանակագեղձի բորբորքման խնդիրներով:
Ինչպես նշում է bbc.com-ը, խոսելով 80-ամյա Դալայ Լամայի առողջական վիճակի մասին` բժիշկներն ասել են, որ նա լուրջ խնդիրներ չունի:
«Դալայ Լամայի բուժման կուրսը բարեհաջող է անցնում, և նա լիովին կապաքինվի»,-նշվում է կլինիկայի տարածած հաղորդագրությունում:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա սեպտեմբերին Տիբեթի հոգևոր առաջնորդն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել հետաձգել մի շարք կարևոր հանդիպումներ։ Այն ժամանակ բժիշկները նրան խորհուրդ էին տվել ավելի շատ հանգստանալ։










