Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը հատել է 84 ռուբլու շեմը
Ռուբլին կրկին անկում է գրանցել. դոլարի փոխարժեքը մոսկովյան բորսայում այսօր հաղթահարել է 84 ռուբլու շեմը նավթի նվազող գների ֆոնին և պատմական առավելագույն ցուցանիշը գրանցել, գրում է РИА Новости-ն:
Եվրոյի փոխարժեքը, իր հերթին, 13 ամսվա ընթացքում առաջին անգամ անցել է 87 ռուբլուց։
Մոսկովյան բորսայի տվյալների համաձայն՝ մոսկովյան ժամանակով 10:14-ին դոլարի փոխարժեքն ավելացել է 1,45 ռուբլով՝ հասնելով 82,85 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 1,77 ռուբլով՝ մինչև 90,42 ռուբլի։ Իսկ ժամը 10.32-ի դրությամբ դոլարի փոխարժեքը հասել է 84.81 ռուբլու, իսկ եվրոյինը՝ 92.555 ռուբլու։
Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 0,22 տոկոսով՝ հասնելով բարելի համար 27,77 դոլարի։










