Սիերա Լեոնեում Էբոլա վիրուսով հիվանդացության երկրորդ դեպքն է գրանցվել
Աֆրիկյան Սիերա Լեոնեի իշխանությունները հայտարարել են Էբոլա վիրուսով վարակված երկրորդ հիվանդի մասին, տեղեկացնում է Reuters-ը։
Հիվանդությունն արձանագրվել է 38 տարեկան կնոջ մոտ, որը խնամել է վերջերս այդ վարակից մահացած ազգականուհուն։
Նույն հիվանդությամբ վարակված 22-ամյա աղջիկը մահացել էր հունվարի 12-ին։ Էբոլայով վարակված լինելու մասին պարզ էր դարձել նրա մահվանից հետո։










