Հունաստանում ֆերմերները գյուղատնտեսության նախարարին արգելափակել են շենքում

09:46 • 21.01.16

Հունաստանում ֆերմերները մի քանի ժամով գյուղատնտեսության նախարար Վանգելիս Ապոստոլուին արգելափակել են Կոմոտինի քաղաքի վարչական շենքում, գրում է Газета-ն:

 

Նրանք պահանջել են հետ կանչել ֆերմերների սոցիալական ապահովագրության մասին օրինագիծը և երկխոսություն սկսել կառավարության հետ:
 

Նշվում է, որ մոտ 2.000 ֆերմերներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ կառավարության` հարկերը բարձրացնելու պլանների: Մեկ օրում մի քանի բախումներ են եղել ոստիկանության հետ, որն արցունքաբեր գազ է կիրառել: Երեկոյան շենքի մոտ է ժամանել դատախազը: Նա պահանջել է հավաքվածներից ցրվել և ազատել շենքի մուտքը:

 

Ֆերմերները հայտարարել են, որ կշարունակեն բողոքի ակցիաները և տրակտորներով կփակեն ճանապարհները:

 

Հունաստանում ֆերմերները գյուղատնտեսության նախարարին արգելափակել են շենքում