Գերմանիայում ճշգրտել են Ամանորի գիշերը բռնության ենթարկված կանանց տվյալները
Գերմանիայում հրապարակվել են Ամանորի գիշերը ներգաղթյալների կողմից կանանց վրա իրականացված հարձակումների վերաբերյալ նոր տվյալներ։
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային շրջանի ներքին գործերի նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 1200 մարդ, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Միայն Քյոլնում տուժել է 1.049 կին, Դյուսելդորֆում՝ 113, Դորտմունդում՝ 28, Բիլեֆելդում՝ 19։
Տուժածները հաղորդել են կողոպուտների ու սեռական ոտնձգությունների մասին։
Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը 821 դիմում է ստացել, քանի որ որոշ զոհեր հավաքական բողոք են ներկայացրել։
30 կասկածյալների թվում են Մարոկկոյի, Ալժիրի, Բանգլադեշի, Իրաքի և Սիրիայի քաղաքացիներ։
Քյոլնում և գերմանական մի շարք շրջաններում Ամանորի գիշերը հարձակումներ են իրականացվել կանանց դեմ։ Ականատեսների խոսքով՝ աֆրիկյան և արաբական արտաքինով տղամարդիկ կանանցից խլել են պայուսակներն ու հեռախոսները՝ իրենց գործողություններն ուղեկցելով սեռական ոտնձգություններով։










