Թուրքիայում խոզի գրիպից 27 մարդ է մահացել
Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն հայտարարել է, որ H1N1 վիրուսից երկրում 27 մարդ է մահացել։ Եվս 2-3 մարդ մահացել է H2N2 վիրուսից։
Նախարարը հայտնել է, որ չնայած դրան՝ երկրում համաճարակի սպառնալիք չկա։
Հիշեցնենք, որ այսօր հաղորդվել էր նաև այս ամսվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպից մահացության երրորդ դեպքի գրանցման մասին։
Վրաստանի պատկան մարմինները ևս հայտնում են, որ երկրում համաճարակի վտանգ չկա։










