Ֆրանսիան ցանկանում է ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը

16:24 • 21.01.16

Ֆրանսիական իշխանությունները ցանկանում են ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը, սակայն Սիրիայում պետք է ավիահարվածներ հասցնել միայն այսպես կոչված «Իսլամական պետությանը». ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

 

«Ես կցանկանայի, որ մեր ջանքերը Ռուսաստանի հետ համագործակցության առումով ուժեղանային, սակայն միայն ԻՊ-ի դեմ, քանի որ նա է մեր թշնամին»,-ասել է Օլանդը՝ ելույթ ունենալով Փարիզում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը։

 

Օլանդի խոսքով՝ Սիրիայում և Իրաքում հարվածների ինտենսիվությունը 2016 թվականին կավելացվի։ Նա նաև նշել է, որ պետք չէ խնդիրներ ստեղծել այսպես կոչված «սիրիական չափավոր ընդդիմության» համար։

 

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ից ավիահարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում։

Ֆրանսիան ցանկանում է ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը