Ինկասացիայի մեքենայով կին առևանգելու տեղեկատվությունը կեղծ է եղել
Tert.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանությունն այսօր ահազանգ է ստացել այն մասին, թե Երևանի կենտրոնում անհայտ անձինք «ինկասացիայի» մեքենայով կին են առևանգել:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին տեղեկացրին, որ ստուգել են ահազանգը և պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:










