Կադիրովը նամազից հետո սահնակ է քշել (տեսանյութ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը սահնակ է քշել, հաղորդում է Lenta.ru-ն։
Նա այցելել է իր ղեկավարած շրջանի զբոսաշրջային համալիրներից մեկը։ Այնտեղ նա նամազի է մասնակցել, ապա անձամբ սահնակով իջել է բլուրներից մեկից։ Առաջնորդին ընկերակցել են համախոհները։
Կադիրովն անձամբ է խոստովանել, որ սիրում է ժամանակ անցկացնել բնության գրկում։ 2015 թվականի հոկտեմբերին Չեչնիայի ղեկավարն ինքն իր վրա տերևներ էր լցրել՝ պատմելով տարվա այդ եղանակի նկատմամբ ունեցած սիրո մասին։










