Թուրքիայի տարածքից հրթիռակոծվել է Քեսաբը

09:02 • 21.01.16

Չորեքշաբթի օրը սիրիական ժամանակով ժամը 15:15-ին «Գրադ» տեսակի հրթիռներ են ընկել հիմնականում հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքի վրա։ Այդ մասին հայտնել է «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիգ Բողիկյանը, հաղորդում է asbarez.com-ը:

 

Բողիկյանի խոսքով՝ հրթիռների հարվածներն իրականացվել են Թուրքիայի տարածքից:

 

Հրթիռներից մեկն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր հեռավորության վրա, իսկ մյուսը՝ քաղաքում գտնվող Հայ ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտակայքում գտնվող փողոցի վրա։

 

Հրթիռային հարվածն ավերածություններ է առաջացրել։ Հաղորդվում է 1 վիրավորի մասին: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

 

Թուրքիայի տարածքից հրթիռակոծվել է Քեսաբը