ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդի թեկնածությունն առաջադրել են երկրորդ ժամկետի համար
Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլերը պաշտոնապես որպես Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնի թեկնածու է առաջադրել կազմակերպության գործող ղեկավար Քրիստին Լագարդին, հաղորդում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ դա տեղի է ունեցել այդ պաշտոնի համար թեկնածուների գրանցման սկսվելուց անմիջապես հետո:
Լագարդի լիազորություններն ավարտվում են 2016 թվականի հուլիսի 5-ին։
Financial Times-ը գրում է, որ առավել հավանական է, որ Լագարդի մանդատը կերկարաձգվի հաջորդ հինգ տարվա համար, քանի որ նա մեծ աջակցություն է վայելում։










