Մոտ օրերս Ասանժը կհարցաքննվի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը
Մոտ օրերս գաղտնի տեղեկություններ հրապարակող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կհարցաքննվի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, հայտնել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորերան, փոխանցում է РИА Новости-ն:
«Վերջապես տեղի կունենա այն, ինչ կարող էր արվել 3 տարի առաջ. մոտ օրերս պարոն Ջուլիան Ասանժը կհարցաքննվի էկվադորյան իշխանությունների կողմից` շվեդական արդարադատության հարցերի և հարցումների հիման վրա»,- հայտնել է Կորեան:
Նախագահի խոսքով` հարցաքննման նման սխեման հիմնված է երկկողմ համաձայնագրի վրա` Շվեդիան ներկայացնում է հարցերը, իսկ տալիս են դրանք էկվադորցի քննիչները:
Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոն հայտնել էր, որ իր երկիրը կհամագործակցի Շվեդիայի հետ Ասանժի գործի շրջանակում, մասնավորապես` կմասնակցի նրա հարցաքննմանն Էկվադորի դեսպանատանը:
Շվեդիայում Ասանժի նկատմամբ 2010 թվականին քրեական հետապնդում է սկսվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով։ Նա թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը 2012 թվականից։










