Մեկ մարդ է զոհվել Լոս Անջելեսի համալսարանի մոտ հնչած կրակոցների հետևանքով
Անհայտ անձը հրազենից կրակ է բացել Լոս Անջելեսի համալսարանի մոտ, մեկ մարդ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել համալսարանական այգում, որը բաժանում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի շենքերի համալիրը և ամերիկյան ֆուտբոլի համար նախատեսված մեծ մարզադաշտը:
«Չորս կամ հինգ կրակոց է լսվել տեղի ժամանակով 16:15-ին Վերմոնտ ավենյուի մոտ»,- ասել է տեղի ոստիկանության սպա Մայքլ Լոպեզը: Նրա խոսքով՝ 1 մարդ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է: Ավելի ուշ բժիշկները փաստել են նրա մահը։
Հետաքննության շրջանակում ձերբակալվել է քաղաքի 18-ամյա բնակիչ:
Համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է ուսանողներին տեղի ունեցած մասին և խնդրել է ժամանակավորապես չայցելել զբոսայգու տարածք, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։










