Մակեդոնիան ներգաղթյալների պատճառով փակել է Հունաստանի հետ սահմանը

09:08 • 21.01.16

Մակեդոնիայի իշխանությունները ներգաղթյալների համար փակել են Հունաստանի հետ սահմանը` այդ քայլը բացատրելով Սլովենիայում գնացքների հետ կապված տեխնիկական խնդիրներով, որը սովորաբար դառնում է փախստականների հաջորդ կետը դեպի Եվրոպայի այլ երկրներ, գրում է Комсомольская правда-ն:  


Այդ պատճառով սահմանին արգելափակված են մնացել մոտ 650 փախստականներ՝ Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից: Մակեդոնիայի իշխանությունները խոստանում են լուծել խնդիրը մոտ ժամանակում:


Հիշեցնենք, որ օրերս փախստականների հոսքի պատճառով Ավստրիան հայտարարել է Շենգենյան համաձայնագրի գործունեության կասեցման մասին։

Մակեդոնիան ներգաղթյալների պատճառով փակել է Հունաստանի հետ սահմանը