Ադրբեջանցի գնդապետի ձեռքում նռնակ է պայթել

12:52 • 21.01.16

Ադրբեջանի նորաստեղծ Պետանվտանգության ծառայության շենքում միջադեպ է գրանցվել։

 

Ինչպես տեղեկացնում է Oxu.Az կայքը՝ միջադեպը տեղի է ունեցել երկու օր առաջ՝ ծառայության աշխատակիցների զորավարժությունների ընթացքում։

 

Ծառայության բաժնի պետ, 1968 թվականին ծնված գնդապետ-լեյտենանտ Մուստաֆաևի ձեռքում  ձեռքի նռնակ է պայթել։

 

Մուստաֆաևը դեմքի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ադրբեջանցի գնդապետի ձեռքում նռնակ է պայթել