«Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի համար նախատեսված ուտելիքը ստուգում է շունը՝ թույնի առկայության համար

13:25 • 21.01.16

«Թզուկ» մականունով մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի բանտի ողջ ուտելիքը ստուգում է հատուկ վարժեցված ծառայողական շունը՝ թույնի առկայության համար, գրում է interfax.ru-ն։

 

«Ուտելիքը ստուգում է սկզբից ծառայողական շունը, քանի որ մենք պարտավոր ենք հոգ տանել նրա ֆիզիկական անձեռնմխելիության մասին»,- հայտարարել է Մեքսիկայի հանցավորության կանխարգելման և սոցիալական վերականգնման հարցերով վարչության ղեկավար Էդուարդո Գերերոն:

 

Նոր փախուստները կանխելու համար իշխանությունների հրամանով «Թզուկին» առանց նախազգուշացման տեղափոխում են մի խցից մեկ այլ խուց: Բացի այդ, ծառայողական շները շրջում են բանտի ողջ տարածքով:

 

Նարկոբարոն Խոակին Գուսմանը ձերբակալվել է հունվարի 8-ին և ուղարկվել «Ալտիպանո» բանտ, որտեղից նա կարողացել է փախչել հուլիս ամսին՝ ստորգետնյա թունելի միջոցով։

 

«Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի համար նախատեսված ուտելիքը ստուգում է շունը՝ թույնի առկայության համար