Անգլիայում տոնածառը չեն հավաքի դրա վրա բույն հյուսած թռչունների պատճառով

00:38 • 21.01.16


Բրիտանական Պադոկ Վուդ քաղաքի իշխանությունները հրաժարվել են հավաքել ամանորյա  7.5 մետրանոց տոնածառը, ինչի պատճառը դրա վրա թռչունների հյուսած բույնն է:

 

Ինչպես  նշում է euromag.ru-ն,  տոնածառը պետք է հավաքվեր դեռևս հունվարի 5-ին, սակայն քաղաքային խորհուրդը որոշել է հետաձգել այդ գործողությունը, քանի որ հակառակ դեպքում կխախտվեր 1981թ. ընդունված թռչունների պաշտպանության մասին օրենքը:


Այժմ քաղաքի բնակիչները ստիպված կլինեն մինչև փետրվարի կեսերը «հանդուրժել» տոնածառը: Մինչև այդ բնում ապրող ձագուկները կմեծանան ու կկարողանան ինքնուրույն ապրել` լքելով հարազատ բույնը:


 

Անգլիայում տոնածառը չեն հավաքի դրա վրա բույն հյուսած թռչունների պատճառով