Օբաման անկեղծացել է, որ կարտասվի դստեր` դպրոցն ավարտելու կապակցությամբ

11:14 • 21.01.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Դետրոյթի Jolly Pumpkin Brewery գարեջրի գործարան կատարած այցի ժամանակ խոսել է իր ավագ դստեր` Մալիայի մասին, ով շուտով ավարտելու է ավագ դպրոցը:

 

Ինչպես նշում է abcnews.go.com-ը, նախագահը մանրամասնել է, որ հրաժարվել է հատուկ ճառով ելույթ ունենալ դստեր ավարտական միջոցառմանը, քանի որ չափից ավելի հուզված կլինի այդ օրը։



«Մալիայի դպրոցի տնօրինությունը խնդրեց ինձ ելույթ ունենալ միջոցառմանը, բայց ես մերժեցի: Այդ օրը ես անպայման սև ակնոցներ եմ կրելու, որպեսզի կարողանամ թաքցնել արցունքներս»,-անկեղծացել է Օբաման:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Մալիան դպրոցն ավարտելու է այս գարնանը։
 

Օբաման անկեղծացել է, որ կարտասվի դստեր` դպրոցն ավարտելու կապակցությամբ