Կրեմլում կոչ են արել «անկում» չհամարել ռուբլու փոխարժեքի ներկայիս փոփոխությունը
Ռուբլու փոխարժեքի ներկայիս փոփոխությունը հարկավոր չէ «անկում» համարել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է lenta.ru-ն:
Ավելին, Կրեմլում վստահ են, որ Կենտրոնական բանկն ունի սցենարներ, որոնք թույլ կտան խուսափել իրադարձությունների նման զարգացումից: Նա, միևնույն ժամանակ, հրաժարվել է նշել ռուբլու այն փոխարժեքը, որը կարելի կլինի անվանել «անկումային ցուցանիշ»։
Ավելի վաղ հաղորդվել է, որ դոլարի փոխարժեքը հատել է 85 ռուբլու շեմը՝ թարմացնելով պատմական առավելագույն ցուցանիշը, եվրոյի փոխարժեքը հատել է 93 ռուբլու շեմը՝ թարմացնելով 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշը:










