Բեռլինում իրանցին 20-ամյա գերմանուհուն գցել է գնացքի տակ
Բեռլինում Իրանից ժամանած տղամարդը գնացքի տակ է գցել 20-ամյա գերմանուհու, գրում է Berliner Zeitung-ը։
Աղջիկը մահացել է: Հանցագործությունը կատարվել է հունվարի 20-ի երեկոյան մետրոյի կայարաններից մեկում, գրում է Вести-ն:
Հայտնի է, որ տղամարդն ապրել է Համբուրգում, Գերմանիայի մայրաքաղաք է ժամանել ողբերգությունից ժամեր առաջ և անօթևանների կացարան փնտրել: Աղջկա հետ նա ծանոթ չի եղել:
Տղամարդը չի փորձել թաքնվել դեպքի վայրից, նրան բռնել են ուղևորները: Ավելի ուշ պարզվել է, որ նա արդեն դատված է եղել «առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելու» հոդվածով և գտնվում էր ոստիկանության հսկողության տակ։
Գերմանիայի բնակիչները կտրուկ են արձագանքել ողբերգությանը: Նրանք կրկին խոսել են Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականների մուտքը երկիր արգելելու անհրաժեշտության մասին։










