Թրամփն Օբամայի վարչակազմին «հիմար» է անվանել
ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը հանրապետականների համար կարևոր համարվող Նյու Հեմփշիր նահանգում ստանձնել է առաջատարի դիրքերը։
CNN-ի անցկացրած վերջին հարցման տվյալներով՝ միլիարդատիրոջն աջակցում է ընտրողների 34 տոկոսը, իսկ դեկտեմբերին այդ ցուցանիշը երկու անգամ պակաս է եղել, գրում է vesti.ru-ն։
Նման տեմպերով Թրամփը կարող է դառնալ հանրապետականների միակ թեկնածուն։
Ամեն դեպքում փետրվարյան փրայմերիզում Նյու Հեմփշիրում նրա հաղթանակը կարող է երաշխավորել դա։
Գործարարն իր դիրքերը զիջել չի պատրաստվում։ Նախօրեին նա դա ապացուցել է Այովայում, որտեղ Օբամայի վարչակազմին ուղղված խիստ քննադատությամբ է հանդես եկել։
«Ես չեմ կարող հաճելի խոսքեր ընտրել մեր առաջնորդին ու մեր վարչակազմը նկարագրելու համար։ Ի՞նչ բառ է հարմար՝ հիմար, նրանք հիմար, հիմար մարդիկ են։ Այն, ինչ տեղի է ունենում Վաշինգտոնում, իրական հիմարություն է, ունե՞նք բառ, որն ավելի լավ կնկարագրեր տեղի ունեցողը։ Ասացե՛ք ինձ»,-հայտարարել է Թրամփը։










